Այս գիշեր՝ կեսգիշերն անց, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Boeing 737-ում ստեղծված արտակարգ իրավիճակի ժամանակ 8 ուղևորներ վնասվածքներ են ստացել օդանավը լքելիս:
NordWind ավիաընկերության հայտարարության համաձայն՝ դեպի Երևան թռիչքին նախապատրաստվելիս ինքնաթիռի ներսում տարօրինակ հոտ է տարածվել: Օդանավի անձնակազմը այդ մասին տեղեկացրել է օդանավակայանի պաշտոնյաներին, և օդաչուն ինքնաթիռը դուրս է բերել թռիչքուղուց, անջատել շարժիչները։ Ինքնաթիռում հրդեհ չի եղել, թեև ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ օդանավում ծուխ է եղել։
Ավիաընկերության հաղորդմամբ՝ ինքնաթիռում եղել է 173 ուղևոր, որոնցից 11-ը՝ երեխաներ, և անձնակազմի 6 անդամները: Ուղևորներից մեկը հոսպիտալացվել է, «Ինտերֆաքս»-ին փոխանցել է «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի պատասխանատուն։
Փրկարար ծառայությունները ուղևորների այլ թիվ են հրապարակել՝ 187։
Միջադեպից հետո այն ուղևորներին, որոնք ցանկացել են թռչել, այլ ինքնաթիռ է տրամադրվել։