Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այսօր այցելել է Ռուսաստանի հայերի միության գրասենյակը, որտեղ կայացած հանդիպմանը ներկա էին ոչ միայն Մոսկվայի և Մոսկվայի մարզի, այլև Ռուսաստանի տարբեր մարզերի հայ համայնքների ներկայացուցիչները: Շատերը հեռավոր մարզերից Ռուսաստանի մայրաքաղաք էին եկել հատուկ այս հանդիպմանը մասնակցելու համար:
Իր ելույթում Սինանյանն ընդգծել է Ռուսաստանի հայ համայնքի կարևորությունը՝ նշելով, որ այն մեծ ներուժ ունի և կարող է լուրջ դերակատարում ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ առհասարակ հայության համար:
Ելույթ է ունեցել նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարին, մասնավորապես՝ ընդյալնել համայքնային կառույցների ներկայությունը Հայաստանի ներքաղաքական, տնտեսական կյանքում:
Այսօր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանության շենքում Զարեհ Սինանյանի պատվին կազմակերպված: Առանձին հանդիպում է նախատեսվում հայազգի գործարարների հետ: