Այսօր Իջևան ժամանեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ժամը 17-ին Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրված:
Նախօրեին Իջևանում բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: 11 ոստիկան վնասվածքներ է ստացել, ձերբակալվել է 13 անձ: