Եվրախորհրդարանը Ռուսաստանից պահանջում է ազատ արձակել կալանավորված ուկրաինացիներին և քաղբանտարկյալներին

Մոսկվայի բանտում պահվող ուկրաինացի նավաստիները, արխիվ

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով Ռուսաստանից պահանջել է անհապաղ ազատ արձակել «ապօրինի եղանակով ձերբակալված Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Ռուսաստանում կամ Արևելյան Ուկրաինայում ռուս անջատականների հսկողության տակ գտնվող տարածքում»:

Այդ բանաձևը պարտադիր ուժ չունի: Դրանում նաև կա Ռուսաստանի իշխանություններին հասցեագրված հստակ ուղերձ հուլիսի 10-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ձերբակալված ցուցարարներին, ինչպես նաև անցյալ տարվա նոյեմբերին Կերչի նեղուցում կալանավորված ուկրաինացի նավաստիներին ազատ արձակելու մասին:

Բանաձևում կա դրույթ քաղաքական բանտարկյալների հետապնդման համար պատասխանատվություն կրող պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին: