Վրաստանում ևս երեք անձ է ձերբակալվել անցած ամիս մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունների առնչությամբ:
Երեկ դատախազություն հարցաքննության է հրավիրվել նաև ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ հունիսի 20-21-ի բողոքի ակցիաների ընթացքում իրավապահ մարմինների կողմից անհամարժեք ուժ կիրառելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։
Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում Գախարիան ասել է, որ բազմաթիվ հարցերի է պատասխանել և պատրաստ է ներկայանալ դատախազություն այնքան, որքան անհրաժեշտ կլինի։
Տվյալ գործի շրջանակում ավելի վաղ ոստիկանության երկու աշխատակիցներ էին ձերբակալվել՝ անհամարժեք ուժ կիրառելու մեղադրանքով: