Քրիստին Լագարդը հրաժարական տվեց ԱՄՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնից

Քրիստին Լագարդ, արխիվ

Քրիստին Լագարդը պաշտոնապես հրաժարական է տվել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից:

Թեև պաշտոնավարման ութ տարվա լիազորությունների ժամկետը լրանում է սեպտեմբերին, Լագարդը վաղաժամկետ հրաժարական է տվել, քանի որ Եվրամիության առաջնորդները նրա թեկնածությունն առաջադրել են Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի համար:

63-ամյա ֆրանսուհի Լագարդը կլինի Եվրոպական կենտրոնական բանկի առաջին կին նախագահը: Նա փոխարինելու է Մարիո Դրագիին, ում լիազորություններն ավարտվում են հոկտեմբերի 31-ին:

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ անհապաղ նախաձեռնում է նոր գործադիր տնօրեն ընտրելու գործընթացը: