Ադրբեջանի բանակը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել․ ՊՆ խոսնակ

ՀՀ ԶՈւ զինծառայողը Նախիջևանի հետ սահմանին, արխիվ

Ադրբեջանի բանակը հուլիսի 17-ի գիշերը Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրը: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ», - ասել է Հովհաննիսյանը: