NBC. Թրամփը մտադիր է պաշտոնանկ անել առևտրի նախարարին

ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբոր Ռոս, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն քննարկում է առևտրի նախարար Ուիլբոր Ռոսի պաշտոնանկության հարցը: Այդ մասին հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը` վկայակոչելով Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները:

NBC-ի տեղեկություններով՝ Թրամփը դժգոհ է Ռոսի ղեկավարած գերատեսչության աշխատանքից, հատկապես 2020 թվականին կայանալիք մարդահամարի շեմին:

Անցած շաբաթավերջին Գերագույն դատարանը հրաժարվեց մարդահամարի հարցաթերթիկում ընդգրկել քաղաքացիության մասին դրույթը: «Թրամփի վարչակազմը ցանկանում էր այս մարդահամարին տրվող հարցերի շարքում այս մեկի զետեղմամբ պարզել երկրի տարածքում բնակվող օտարերկրացիների քանակը», - նշում են ամերիկյան աղբյուրները: