Ոստիկանությունը երեկ բերման է ենթարկել տասնյակ անձանց, ովքեր փորձում էին նստացույց անցկացնել Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց:
Հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության թեկնածուներին քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններում։
Ընդդիմադիր թեկնածուներից Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը և Յուլիա Գալյամինան ևս բերման ենթարկվածների թվում են:
OVD-Info հասարակական կազմակեպությունը, որը ռուսաստանյան ոստիկանության մոնիթորինգ է իրականացնում, հայտարարել է, որ ձերբակալվել է 38 մարդ, մինչդեռ իրավապահները հայտնել են միայն 25-ի մասին։
Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, ով անցած շաբաթ է ազատ արձակվել տասնօրյա տնային կալանքից, ակցիային չի մասնակցել։
Տե՛ս նաև այստեղ