Կիևում ականանետից կրակոց է արձակվել «112 Ուկրաինա» հեռուստաընկերության շենքի վրա

Կիևում անցած գիշերը ակնանանետից կրակոց է արձակվել մի շենքի վրա, որտեղ տեղակայված է «112 Ուկրաինա» հեռուստաընկերության խմբագրությունը: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ տուժածներ չկան: Վնասվել է շենքի ճակատը: Հայտնաբերվել է ականի պարկուճը:

Հարձակումը հետաքննվում է որպես ահաբեկչական գործողություն:

Կիևում ոստիկանական հատուկ գործողություն է ընթանում: Այս պահին ձերբակալվածներ չկան: