Ռուսաստանում՝ Իրկուտսկի շրջանում, հեղեղումների զոհերի թիվը հասել է 25-ի, ևս 11 մարդ այսօրվա դրությամբ համարվում է անհետ կորած:
Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ, ավելի վաղ բուժօգնություն է ստացել 486 մարդ, այդ թվում՝ 116 երեխա:
Հեղեղումներից տուժել են 107 բնակավայրեր, տարհանվել է մոտ 33 հազար մարդ:
Իշխանությունները հաղորդում են, որ իրավիճակն աստիճանաբար կայունանում է, քանի որ ջուրը սկսել է նահանջել:
Ենթադրվում է, որ ավերիչ հեղեղումների հասցրած վնասը կազմում է 29 միլիարդ ռուբլի, ինչը հավասար է 454 միլիոն դոլարի: