Հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով

Կենսաթոշակառուներ Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ

Կառավարությունը որոշում է կայացրել 2020 թվականի հունվարի 1-ից 10 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը։