Վարչապետը հորդորում է ամենակոշտ միջոցները ձեռնարկել կարգազանց վարորդների նկատմամբ

Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան Երևանի փողոցներից մեկում, արխիվ

Այս պահին Ոստիկանությունում օրենք է մշակվում, համաձայն որի՝ ճանապարհային երթևեկության կանոնները պարբերաբար խախտող վարորդները կզրկվեն վարորդական իրավունքներից: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարներին, որոնք մեծ թվով քաղաքացիների կյանքեր խլեցին:

Վարչապետը դիմեց ոստիկանապետին՝ հորդորելով ուժեղացնել վերահսկողությունը, իսկ կարգազանց վարորդների նկատմամբ ամենակոշտ միջոցները ձեռնարկել։

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը տվյալներ ներկայացրեց՝ տեղեկացնելով, որ վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թիվն աճում է, դրան զուգահեռ՝ աճում է նաև զոհերի թիվը: 2018 թվականին ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ, 2736 վիրավոր, 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 2203 ՃՏՊ, 169 զոհ, 3212 վիրավոր: