Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի պատճառով վերջին տուժած երեխան տեղափոխվել է Երևան, չորեքշաբթի երեկոյան Ֆեյսբուքում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նա արդեն հետազոտվում է, գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։ Վիճակը դեռ մնում է ծայրահեղ ծանր» - փոխանցում է նախարարը:
Անցած շաբաթվա վերջին Գորիի մոտակայքում ավտովթարի հետևանքով երեք մարդ զոհվել է, հինգը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երկուշաբթի օրը Հայաստան են տեղափոխվել տուժածներից երեքը, մյուս երկուսը ենթակա չէին տեղափոխման, քանի որ նրանց վիճակը ծայրահեղ ծանր էր: Հաջորդ օրը, այդուհանդերձ, նրանցից մեկը ուղղաթիռով տեղափոխվել է Երևան: