Մետրոպոլիտենում գնացքը չի աշխատում հոսանքի թույլ լարման պատճառով

Այսօր ժամը 11-ի սահմաններում մայրաքաղաքում հոսանքազրկումներ են տեղի ունեցել, որոշ վարչական շրջաններում հոսանքի տատանումներ։

Մերտրոպոլիտենում հոսանքն առհասարակ անջատվել էր, ուղևորները մի քանի րոպե մնացել էին գնացքներում։ Հարազատներից ոմանք հավաքվել էին մերտրոպոլիտենի Հանրապետության հրապարակի կայարանի մոտ ու փորձում էին տեղեկություններ ստանալ նրանց մասին։

Մետրոպոլիտենից «Ազատությանը» փոխանցեցին, որ կայարաններում մարդ չկա, գնացքը չի աշխատում, որովհետև հոսանքը թույլ լարումով է։

Ավելի ուշ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այս պահին էներգետիկ համակարգում վթար կա՝ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են, հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Ըստ փոխվարչապետի գրառման, աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։