Վրաստանում վթարից ևս մեկ տուժած ուղղաթիռով Թբիլիսիից տեղափոխվեց Երևան

Վրաստանում վթարից տուժածներից ևս մեկն այսօր Թբիլիսիից ուղղաթիռով տեղափոխվում է Երևան, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի փոխանցմամբ, մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ «Աայս պահին դեռ չենք կարող տեղափոխել նրան», - գրել է Թորոսյանը։

Հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին հայկական մեքենայի վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։

Միջին ծանրության երեք տուժած երեկ արդեն տեղափոխվել են Հայաստան:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդեց, որ Վրաստանի հիվանդանոցում գտնվող երկու տուժածների «վիճակը ծայրահեղ ծանր է և նրանց Հայաստան տեղափոխելու հարցը կախված է ապաքինման դինամիկայից»։