Ուկրաինայի նախագահն իր ռուս պաշտոնակցին առաջարկում է հանդիպել Մինսկում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Ֆեյսբուքում հրապարակած տեսաուղերձով իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպում կազմակերպել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` քննարկելով Դոնբասում ստեղծված կացությունը և Ղրիմի պատկանելության հարցը:

«Մենք փոփոխության չենք ենթարկում և չենք հրաժարվում դիվանագիտական որևէ ձևաչափից: Մենք պարզապես առաջարկում ենք խոսել», - նշել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահն առաջարկել է, որպեսզի ռուս-ուկրաինական բանակցություններին մասնակցեն նաև Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի վարչապետը և Գերմանիայի կանցլերը: