Վրաստանում վթարի ենթարկված և Թբիլիսիի վնասվածքաբանության ինստիտուտում բուժում ստացող երկու հիվանդների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, հաղորդում է Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ նրանք այս պահին ենթակա չեն տեղափոխման։
Ըստ նախարարության, միջին ծանրության երեք տուժած այս պահին տեղափոխվում է Հայաստան:
Երեկ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին հայկական մեքենայի վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։
Մանրամասները տե՛ս այստեղ