Ռուսաստանի Իրկուտսկի մարզում փրկարարները հայտնաբերել և փրկել են 30 մարդու, որոնք հունիսի վերջին տեղի ունեցած ջրհեղեղներից հետո անհետ կորած էին համարվում: Հայտարարության մեջ մանրամասներ չեն ներկայացվել, թե այդ անձինք ինչպես են փրկվել և ինչ վիճակում են։
Երեկ տեղական իշխանությունները հայտարարել են նաև, որ 11 հոգի դեռ անհետ կորած է համարվում:
Ջրհեղեղների հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 22 մարդ, տուժել է 107 բնակավայր, շուրջ 10 հազար տուն, տեղահանվել է մոտ 33 հազար մարդ: Աղետի հետևանքների վերացման աշխատանքները շարունակում են։
Նախնական հաշվարկներով՝ ջրհեղեղները 29 միլիարդ ռուբլու (454 միլիոն դոլար) վնաս են հասցրել: