Հունաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Դրանց անցկացման մասին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարեց մայիսին` Եվրախորհրդրարանի ընտրություններում իշխող «Սիրիզա» կուսակցության պարտությունից հետո:
Վերջին սոցհարցումների համաձայն ընտրարշավի առաջատարը ընդդիմադիր «Նոր Ժողովրդավարություն» կուսակցությունն է:
Ընդդիմության հաղթանակի դեպքում Հունաստանի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի 51-ամյա Կիրիակոս Միցոտակիսը` նախկին վարչապետ Կոնստանտինոս Միցոտակիսի որդին: