Հայաստանն այսօր տոնում է Սահմանադրության օրը:
Երկրի Հիմնական օրենքը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ի համաժողովրդական հանրաքվեով, ապա երկու անգամ փոփոխության է ենթարկվել՝ 2005 և 2015 թվականներին:
Սահմանադրության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասված է. - «ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ:
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Այս հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասն արդեն իրականություն է Հայաստանում, մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն: Մտքով, աշխատանքով և դուխով:
Շնորհավոր ՀՀ Սահմանադրության օրը»: