Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Նուրսուլթան Նազարբաևի ընդդիմախոսին զրկել է երկրի պետական պարգևից:
Ղազախստանի երկարամյա նախագահ, երկրի փաստացի առաջնորդ Նազարբաևի ամենակոշտ քննադատ և իրական ընդդիմադիր առաջնորդ, «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կուսակցության ղեկավար Մուխթար Աբլյազովը ժամանակին Վրաստանի իշխանությունների կողմից պարգևատրվել էր Պատվո շքանշանով:
Թե որն է պաշտոնական Թբիլիսիի այս որոշման պատճառը, չի հաղորդվում:
Ղազախստանի էներգետիկայի նախկին նախարար Մուխթար Աբլյազովը բնակվում է արտերկրում և հայրենիքում հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտված սպանություն կազմակերպելու, հանցավոր խմբավորում ստեղծելու և հափշտակության մեղադրանքներով: Նրա ղեկավարած կուսակցությունը ևս արգելված է Ղազախստանում․ դատարանի որոշմամբ այն դասվել է ծայրահեղական խմբավորումների շարքում:
Աբլյազովը հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ Ղազախստանի իշխանությունները այդ կերպ փորձում են ճնշել իր ընդդիմադիր գործունեությունը: