ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է Լիբիայում փախստականների ճամբարի վրա արյունալի հարձակումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ, արխիվ

Լիբիայում փախստականների ճամբարի վրա օդուժի հարձակումը, որի հետևանքով 44 մարդ է զոհվել՝ այդ թվում կանայք և երեխաներ, կարող է գնահատվել որպես պատերազմական հանցագործություն, հայտարարում են ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները:

Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոստորեն դատապարտել է հարձակումը և կոչ արել անկախ հետաքննություն անցկացնել: Այս պահին չկա ճշգրիտ տեղեկատվություն այն մասին, թե ով է իրականացրել հարձակումը:

Տրիպոլիի քաղաքամերձ շրջաններում ռազմական գործողությունները կառավարության և երկրի ազգային բանակի գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերի միջև շարունակվում են: Լիբիական կառավարությունը Հաֆթարի գլխավորած խմբավորումներին է պատասխանատու համարում տեղի ունեցածի համար: