Եվրամիության առաջնորդները վերջապես համաձայնության են եկել ԵՄ կառույցների ղեկավարների ընտրության հարցում:
Քննարկումներն ավելի քան 10 օր շարունակվում էին, բայց մինչև երեկ բարձրաստիճան պաշտոնյաների ընտրության հարցը չէր հաջողվում լուծել: Երեկ համաձայնությունը կայացվել է:
Շառլ Միշելը` Բելգիայի վարչապետը կլինի Եվրամիության հաջորդ նախագահը:
Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում որոշվել է առաջադրել Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունը, Իսպանիայի արտգործնախարար Խոսեպ Բորեյ Ֆոնտելեսը՝ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի թեկնածու, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լեգարդը՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունը Եվրախորհրդրանում հաստատվելու դեպքում, նա կլինի Եվրահանձնաժաովի առաջին կին ղեկավարը: Եվրախորհրդարանում նա կարող է որոշ խնդիրներ ունենալ. ավելի վաղ մի շարք պատգամավորներ նրա թեկնածությունն անընդունելի էին համարել։