Պուտինը պաշտպանության նախարարին հանձնարարել է անձամբ զբաղվել սուզանավի վթարի հետաքննությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նախարարին հանձնարարել է «անձամբ լսել զեկույցները» և ուղղորդել Քննչական կոմիտեին՝ պարզելու հետազոտական սուզանավի վթարի պատճառները, ինչի հետևանքով անձնակազմի 14 անդամներ զոհվել են։

Պուտինը հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպը «սարսափելի կորուստ» է անվանել:

Վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքային ջրերում:

Նավաստիները խեղդվել են սուզանավում բռնկված հրդեհի ծխից: