Զելենսկին ելույթ կունենա Կանադայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 27 հունիսի, 2019թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Տորոնտոյում ելույթ կունենա Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով:

Ելույթը նախատեսվում է «Ուկրաինայի բարեփոխումների կոնֆերանսում», որի նպատակն է սատարել Ուկրաինայի Եվրոատլանտյան ինտեգրմանը: Կանադայում կա ուկրաինացիների մեծ համայնք:

Եռօրյա կոնֆերանսին, որը համատեղ կազմակերպել են Ուկրաինան և Կանադան, մասնակցելու են նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, արտաքին գործոց նախարարներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի շրջանակներում Զելենսկին առանձին հանդիպումներ կունենա Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ: