Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը. Իրանի արտգործնախարար

«Իրանի տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը», - այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հաղորդել է իրանական ISNA գործակալությունը:

«Իմ ունեցած տեղեկություններով, ինչպես և նախատեսվում էր, հարստացված ուրանի իրանական պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը: Նման քայլը չի հակասում միջուկային համաձայնագրի դրույթներին», - նշել է Զարիֆը:

2015-ին միջազգային առաջատար դերակատարների և Իրանի միջև կնքված համաձայնագրով, սակայն, Իրանը իրավունք էր ստանում 300 կիլոգրամից ոչ ավել հարստացված ուրան պահել երկրի տարածքում: