Խորհրդարանը քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը

Աննա Մարգարյան

Ազգային ժողովը, պատգամավորների նախաձեռնությամբ, այսօր արտահերթ նիստ է գումարել, օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի ընտրության հարցն է։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է իրավաբան Աննա Մարգարյանի թեկնածությունը:

Մարգարյանին հարցեր ուղղելու համար գրանցվել է 13 պատգամավոր։