«Բոգո» մականունով հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը (Սիմոնյան) բերման է ենթարկվել։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին ոստիկանությունից։
Շրջանառվող տեղեկությունը, թե Կոստանյանը ձերբակալված է, ոստիկանությունը հերքեց։
Թե ի՞նչ գործի շրջանակներում է նա բերման ենթարկվել, ոստիկանությունը չի մանրամասնում։
Նշեն, որ Ռուբեն Կոստանյանի անունը շրջանառվում էր Կենտրոնական ավտոկայանում տեղի ունեցած յուրցումների առնչությամբ։ Նա ավտոկայանի շենքում տարածքներ է ունեցել: 2012-2018 թվականներին Կենտրոնական ավտոկայանի տնօրենն է եղել Արմեն Սարգսյանը, որն, ըստ մամուլի, Ռուբեն Սիմոնյանի համագյուղացին է: Ավտոկայանի նոր ղեկավարությունը պնդում էր, որ Ռուբեն Սիմոնյանն առանց պայմանագրի հյուրանոցային 3 սենյակ է զբաղեցրել ավտոկայանում: Ոստիկանության ներկայությամբ վերջերս ազատել են սենյակները: «Ազատության» հետ զրույցում Կոստանյանն ասել էր, թե տարիներ շարունակ՝ «ինքն է տիրություն արել ավտոկայանում»: