Ուժեղացված ծառայություն Տավուշում. քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել. Ոստիկանություն

Լուսանկարը՝ Ոստիկանության

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին և 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել Տավուշի մարզում։

Մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների փաստերով պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 12 տրանսպորտային միջոց, որոնց վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։

Ըստ հաղորդագրության, հնարավոր հանցագործությունների կանխման նկատառումներով՝ Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։