Ճապոնիայի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Օսական, պատրաստվում է «Մեծ քսանի» գագաթնաժողովին:
Ոստիկանությունը և հատուկ ծառայությունները բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովման խիստ միջոցներ են ձեռնարկում:
«Մեծ քսանի» գագաթնաժողովի օրակարգում առևտրի, միջազգային հակամարտությունների, նավթի գների խնդիրներն են:
Նախատեսվում է, որ Օսակայում տեղի կունենա Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը:
Բացի այդ, Թրամփը պետք է հանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ և քննարկի մոլորակի այդ երկու ամենախոշոր տնտեսությունների միջև առևտրի ասպարեզում ի հայտ եկած վիճահարույց հարցերը: