Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի ԱԽ քարտուղար

ԼՂ նախագահի նստավայրը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար՝ ազատվելով Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:

Հրամանագրի տեքստը տեղադրված է ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջում։