Պեկինը հանդարտության կոչ է անում Պարսից ծոցի տարածաշրջանում

Չինաստանը Պարսից ծոցի տարածաշրջանի լարվածությունում ներգրավված կողմերին զսպվածության կոչ է արել:

Արտաքին գործերի նախարարության խոսնակը այսօրվա ճեպազրույցում ասել է, թե Չինաստանը մտահոգված է Պարսից ծոցի տարածաշրջանի լարվածությամբ և հույս ունի՝ կողմերը հանդարտություն և զսպվածություն կցուցաբերեն խուսափելու համար հետագա սրացումից: