Բորիս Ջոնսոնը կոշտ «Բրեքզիթ»-ի ծրագիր ունի

Բորիս Ջոնսոն, արխիվ

Բրիտանիայի հաջորդ վարչապետի հավանական թեկնածու, Լոնդոնի նախկին քաղաքապետ, նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը այսօր ասել է, թե Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու պլան ունի, որը ենթադրում է «Բրեխզիթ» առանց Բրյուսելի հետ համաձայնության:

LBC-ի հետ հարցազրույցում նա ասել է, որ եթե Եվրամիությունը փորձի առևտրային տուրքեր սահմանել, ապա դա կնշանակի վերադառնալ Նապոլեոնի ժամանակաշրջանի համակարգին:

Բրյուսելի հետ առանց համաձայնության «Բրեքզիթ»-ը բացառում է անցումային շրջանը: Եվրամիությունից «կոշտ անջատման» կողմնակիցները ողջունում են նման տարբերակը, բայց շատ ձեռնարկությունների ու գործարարների համար դա ցնցումներ կառաջացնի, ուստի նրանք կողմ են անցումային փուլին, որպեսզի իրենց գործերը նոր պայմաններին համապատասխանեցնելու ժամանակ ունենան:

«Բրեքզիթ»-ի իրականացման ժամկետը հետաձգված է մինչև հոկտեմբերի 31-ը: