Վրաստանում ցույցերը շարունակվում են՝ չնայած իշխանությունների զիջումներին

Երեկ երեկոյան Վրաստանի մայրաքաղաքում կրկին հազարավոր ցուցարարներ են փողոց դուրս եկել՝ փակելով Թբիլիսիի զարկերակը համարվող Ռուսթավելի պողոտան։

Երեկ ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, կատարելով հունիսի 20֊ից մեկնարկած ցուցերի հիմնական պահանջներից մեկը, հայտարարել էր, որ 2020-ի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով: Հունիսի 21֊ին էլ, ցուցարարների ճնշման տակ, հրաժարական էր տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։

Չնայած իշխանությունների զիջումներին, ցուցարարների առաջնորդները հայտարարել են, որ բողոքի գործողությունները շարունակելու են, քանի դեռ չեն բավարարվել իրենց բոլոր պահանջները, այդ թվում՝ ներքին գործերի նախարարի պաշտոնանկությունը, ցույցերի առաջին գիշերը ձերբակալված ցուցարարների ազատ արձակումը և ժողովրդի դեմ ուժ կիրառած ոստիկաններին պատժելը։