Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում կրկին հաղթեց Էքրեմ Իմամօղլուն

Էքրեմ Իմամօղլու

Ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ձայների գրեթե 10 տոկոս առավելությամբ հաղթել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։

Նախնական արդյունքների համաձայն Իմամօղլուի օգտին քվեարկել է ընտրողների 54.03 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակցի՝ իշխանության թեկնածու Բինալի Յըլդըրըմի օգտին՝ 45.09 տոկոսը:

Նորընտիր քաղաքապետին շնորհավորել են Բինալի Յըլդըրըմը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 13 հազար ձայների տարբերությամբ Ստամբուլում հաղթել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Իշխող կուսակցության բողոքարկումից հետո, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մայիսի 6-ի որոշմամբ, չեղյալ էր համարել քվեարկության արդյունքները՝ հայտարարելով, որ ընտրությունը պետք է կրկնել: