Ռումինիայի հայոց թեմի առաջնորդը համատեղության կարգով նշանակվել է Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ

Էջմիածնի Մայր տաճարը, արխիվ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հայրապետական տնօրինությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։