Ազգային ժողովը ձայների 94 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ հավանություն տվեց 2018 թվականի պետական բյուջեի կատարողականին։
Դեմ քվեարկողները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն էին։
«Լուսավոր Հայաստան»-ը թեև նախքան քվեարկությունը մի շարք քննադատություններ հնչեցրեց, սակայն հայտարարեց, որ կողմ է քվեարկելու։
Իր ամփոփիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունը փայլուն է կատարել իր աշխատանքը և որ մակրոտնտեսական առումով գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած Կառավարությունը բյուջեում դրել է 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում։