Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը Թվիթերի իր էջում գրել է, որ առաջիկայում հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
«Սպասում եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը՝ նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելու նպատակով», - գրել է Բոլթոնը: ֊ «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:
Հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում, Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Այս հանդիպումը տեղի է ունենում վերջին շրջանում շփման գծում լարվածության աճի ֆոնին: Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմերից հաղորդագրություններ կան զոհերի մասին: