Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը, քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրության հարցը։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում վերջին թեկնածուի՝ Արթուր Վաղարշյանի չընտրվելուց մեկ օր անց նախագահ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում առաջադրեց փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի թեկնածությունը նախագահ Սարգսյանը երկրորդ անգամ է առաջադրում: Առաջինն անցած տարի էր՝ հեղափոխությունից հետո, որը տապալեց Ազգային ժողովում մեծամասնություն Հանրապետական խմբակցությունը: