Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին ազգային տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին Իսլանդիայի ազգային տոնի կապակցությամբ:

Ըստ վարչեպետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ»։

«Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Իսլանդիայի հետ երկխոսությունը բոլոր հնարավոր ուղղություններով և քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց», - ասված է հաղորդագրությունում։