ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը

Ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարը։ Կուսակցության վարչության նախագահ ընտրվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նշենք, որ կուսակցության վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի թեկնածությունը, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն ինքնաբացարկ հայտնեցին։

ՔՊ-ն նաև նոր վարչություն ընտրեց հետևյալ կազմով՝ Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Հակոբ Արշակյան, Վիլեն Գաբրիելյան, Ռոմանոս Պետրոսյան, Հակոբ Սիմիդյան, Ռուբեն Ռուբինյան, Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Սիփան Փաշինյան, Լիլիթ Մակունց, Նարեկ Բաբայան, Մխիթար Հայրապետյան, Արման Բոշյան, Վահագն Հովակիմյան, Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուխչյան, Արփի Դավոյան, Էդուարդ Աղաջանյան։