«Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունն իր 5-րդ համաժողովն է անցկացնում

Իշխող «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունն այսօր անցկացնում է իր 5-րդ համաժողովը։

Համաժողովին վարկանշային փակ քվեարկությամբ կընտրվի վարչության նոր կազմը։ Առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։

Վարչության գործող նախագահ Սասուն Միքայելյանն իր թեկնածությունը չի առաջադրել:

Համաժողովում ծավալուն ելույթ ունեցավ վարչապետ, կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը:

Տե՛ս նաև այստեղ