Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը Վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ պաշտպանական կողմի միջնորդությունները:
Քոչարյանի պաշտպանական խումբը կասկածելի է համարում, որ էլեկտրոնային եղանակով դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին:
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը Վերաքննիչում շարունակվում է: