Օմանի նեղուցում նավթակիր նավերի վրա հարձակման համար ԱՄՆ-ն մեղադրել է Իրանին

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ Միացյալ Նահանգների կառավարության գնահատմամբ` Օմանի նեղուցում նավթակիր երկու նավերի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանը: Նա նշել է, որ այդ պնդումը հիմնված է հետախուզական տվյալների, կիրառված զենքի ու նման գործողություններ իրականացնելու փորձառության վրա, որին Իրանը տիրապետում է:

Վաշինգտոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ, ինչպես պնդում են ամերիկացիները, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները նավի վրայից մագնիսային ռումբ են հեռացնում, որպեսզի թաքցնեն հարձակման հետքերը:

Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է: