Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ
Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:
Որոշման տեքստը տեղադրված է Կառավարության e-gov.am կայքում։
Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։ Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ 2014-ին է դարձել։ Սինանյանը մշտապես աչքի է ընկել նախկին իշխանությունների քննադատությամբ։ 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին աջակցել է Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ Կառավարության կառուցվածքում փոփոխությունների օրենքով, որն ընդունվեց մայիսի 8-ին, Սփյուռքի նախարարությունը լուծարվեց, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում ստեղծվեց Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով:
Սինանյանը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: