Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այսօր 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից զոհվել է 20-ամյա զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը: