Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալության արարողությամբ այսօր ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը: Հունիսի 9-ին անցկացված նախագահական վաղաժամկետ ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն՝ նա մոտավորապես 71 տոկոս ձայն է ստացել:
Միջազգային դիտորդների գնահատմամբ՝ ընտրություններն անցել են լայնածավալ խախտումներով: Ընտրությունները նաև ուղեկցվել են բողոքի ակցիաներով: Ոստիկանությունը հարյուրավոր մարդկանց բերման էր ենթարկել:
Տոկաևի թեկնածությունը առաջ էր քաշել Ղազախստանի նախկին բազմամյա ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը: