Դավիթ Խաժակյանի բարեկամին ծեծի ենթարկելու դեպքով ՀՔԾ-ում մեղադրանքներ են առաջադրվել երկու ոստիկանի

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի բարեկամին օրերս մայրաքաղաքում ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքով Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) մեղադրանքներ են առաջադրվել երկու ոստիկանի՝ խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Այս մասին ի պատասխան «Ազատության» հարցման հայտնեցին ՀՔԾ-ից։

Նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից մեկը բավարարվել է, և ոստիկաններից մեկը կալանավորվել է, մյուս միջնորդությունը դատարանը մերժել է։

Լրացուցիչ տեղեկատվություն ՀՔԾ-ն չի հաղորդում։