Հոնկոնգում տասնյակ հազարավոր ցուցարարների ճնշման արդյունքում իշխանություններն այսօր որոշել են հետաձգել արտաքսման մասին օրինագծի քննարկումների երկրորդ փուլը:
Հոնկոնգի օրենսդիր մարմնում այդ օրինագիծն ընդունվելու դեպքում Հոնկոնգի բնակիչները կարող են արտաքսվել Չինաստան՝ դատական պատասխանատվության ենթարկվելու համար:
Վիճահարույց օրինագիծը բողոքի հզոր ալիք է բարձրացրել ֆինանսական ու գործարար կենտրոն հսկա քաղաքում ու դրա սահմաններից դուրս:
Չնայած քննարկումների հետաձգմանը՝ ցույցերը չեն դադարել: Ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են տեղի ունենում: